Jump to content

Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Համացանցը Չինաստանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ինտերնետի հասանելիություն, որը սկսվել է ընդհատումներով 1989 թվականի մայիսից և դարձել է մշտապես՝ 1994 թվականի ապրիլի 20-ից, չնայած հասանելիությունը գտնվում է խիստ գրաքննության ներքո։ 2008 թվականին Չինաստանը դարձել է ինտերնետից օգտվող ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը, և 2024 թվականի դրությամբ մնում է այդպիսին։ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ ինտերներտից օգտվում են 1.09 միլիարդ մարդ (երկրի ընդհանուր բնակչության 77.5%-ը)ː

Չինաստանի առաջին մուտքը համաշխարհային կիբերտարածություն եղել է 1987 թվականի սեպտեմբերի 20-ին Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ ուղարկված էլեկտրոնային նամակը (ոչ TCP/IP-ի վրա հիմնված և, հետևաբար, տեխնիկապես ոչ ինտերնետային), որի վրա գրված էր՝ «Մեծ պատից այն կողմ, դեպի աշխարհի մնացած մասը» ː Սա հետագայում դարձել է հայտնի արտահայտություն Չինաստանում, իսկ 2018 թվականից, արտացոլվել է փոստային ծառայության համակարգիչներ մուտք գործելու աշխատասեղանի էկրաններին՝ որպես ակնթարթային հաղորդագրությունների QQ ծրագրային ծառայություն մուտքː Սկսած 2025 թվականից, երկրի ինտերնետ օգտագործողները պարտավոր են ունենալ պետության կողմից տրամադրած ազգային ինտերնետային նույնականացուցիչ՝ ինտերնետ մուտք թույլտվությունը պահպանելու համար ː

1995-2004 թվականներին Չինաստանում ինտերնետի օգտագործումը գրեթե ամբողջությամբ կատարվել է քաղաքաբնակ տարածքներումː 2003 թվականին գյուղական բնակչության 0.2%-ից պակասն է օգտվել ինտերնետիցː 2004 թվականին Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է «Ցանցին կապել յուրաքանչյուր գյուղ» նախագիծը, որը խթանել է հեռահաղորդակցության և ինտերնետի օգտագործումը Չինաստանի գյուղաբնակ տարածքներում։

2009 թվականի վերջից սկսած՝ ծրագիրը սկսել է կառուցել գյուղական հեռահաղորդակցության կենտրոններ` յուրաքանչյուրն առնվազն մեկ հեռախոսով, համակարգչով և ինտերնետ հասանելիությամբ։ Մինչև 2011 թվականը կառուցվել է մոտավորապես 90,000 գյուղական հեռահաղորդակցության կենտրոնː 2011 թվականին վարչական գյուղերի 89%-ն ինտերնետ հասանելիություն է ունեցելː

Չինաստանը 2011 թվականին անցել է ԱՄՆ-ին իր համաշխարհային առաջատարությամբ տեղակայված հեռահաղորդակցության թողունակության առումով։ 2014 թվականի դրությամբ Չինաստանն ունեցել է երկու անգամ ավելի շատ ազգային թողունակության ներուժ... Ավելին

Նորություններ

Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024)  • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

Վերջերս մահացածներ՝ Մայքլ Մեդսեն  •Դիոգու Ժոտա  • Գուժ Մանուկյան

Գիտե՞ք, որ․․․



Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
320 654
հոդված
443
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


Այս օրը պատմության մեջ

Բենիտո Մուսոլինի
Բենիտո Մուսոլինի


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2025-07-16 (hy)
Կաղապար:Potd/2025-07-16 (hy)